Հայրը երեխայիս տարել է հերթական տեսակցության և այլևս չի վերադարձրել․ Անյուտան 6 ամիս չի տեսել իր աղջկան

Անյուտա Մանուկյանը մոտ 6 ամիս է չի տեսել իր երեխային։

Իրավաբան․net-ին նա պատմեց, որ 2015 թվականին ամուսնալուծվել է առանց խնդիրների և խոչընդոտների, սակայն չի ունեցել հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն։

2016-2019 թվականների ընթացքում նախկին ամուսինները դատական կարգով որոշել են երեխայի բնակության վայրը, հոր հետ տեսակցությունների կարգը և ալիմենտի չափը։

«2020-ի դեկտեմբերին երեխայի հայրը նրան տանում է հերթական տեսակցության և այլևս չի վերադարձնում»,-պատմում է Անյուտան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել