Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Իրավաբան․net-ը կամ հաստատեց մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Քրիստինե Պողոսյանի հետ, ով ասաց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, եթե մտնեք Մեսրոպ Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջ, Կոտայքի մարզպետարանի էջ, կտեսնեք, թե ինչ լարված գրաֆիկով է աշխատում պարոն Մեսրոպ Մեսրոպյանը»,- նշեց նա։