Բրիտանիան կնախընտրեր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցեր զինադադարի շուրջ․ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։

Նա նաև խոսել է ականապատ դաշտերի քարտեզների և ռազմագերիների փոխանակման անհրաժեշտության մասին։

Դեսպանը նշել է, որ Բրիտանիան կնախընտրեր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցեր զինադադարի շուրջ, իսկ խաղաղապահ զորախումբը միջազգային լիներ:

«Անհրաժեշտ է ուսումնասիրել (Ռուսաստանի խաղաղապահ ուժերի) մանդատը, վերջնական տեսքի բերել այդ մանդատը «…» ո՞րը կարող է լինել (ռուսական առաքելությանը) այլընտրանք, ի՞նչը կարող է դրան հաջորդել»:

Այնուամենայնիվ, նա դրական է գնահատել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման և տնտեսական համագործակցության վերաբերյալ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ բանակցությունների օրակարգը:

Շարպն ընդգծել է, որ դեռևս չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները դրանում պետք է դեր ունենան»,- նշել է Շարպը։

Բաքվում բրիտանական դեսպանը հայկական կողմին կոչ է արել Արդբեջանին տալ ականապատ դաշտերի քարտեզը, իսկ Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ ռազմագերիներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել