ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3 մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) նախատեսված արարքի կատարման համար։ Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու համար:

Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել