Թբիլիսիում 1 տոննա վտանգավոր միս է հանվել վաճառքից

Թբիլիսիում  սննդում օգտագործելու համար անպիտան մոտ մեկ տոննա միս է առգրավվել` Վրաստանի գյուղատնտեսության  նախարարության արտադրության ազգային գործակալության կողմից: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ գերատեսչության մամուլի ծառայության` 507 կգ ժամկետանց միս է հայտնաբերվել, ինչպես նաև 490 կգ անհայտ ծագման միս. մթերքը չի ունեցել  անասնաբուժական վերահսկողության փաստաթուղթ:

Գործակալությունը հրապարակել է ընկերությունների անունները, որոնցում հայտնաբերվել են խախտումները.

«Իստամբուլ», «Սանդրո», «Ջի Էմ Էն մսամթերք», «Ի/Պ»։

Բիզնես օպերատորները տուգանվել են, միսը ենթակա է ոչնչացման:

Լուսանկարը` գործակալության ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել