Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին

Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական XT Management ընկերության նավին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իսրայելական հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ բեռնատար նավը որոշակի բեռ էր տեղափոխում Տանզանիայից Հնդկաստան:

Հարվածի հետևանքով նավը վնասվել է, բայց շարունակել է ընթանալ նշված երթուղով:

Անվտանգության ուժերը տեղեկություններ են ստացել հարվածի մասին և փորձում են պարզել՝ արդյոք Իրանը ծովում Իսրայելի դեմ նոր ճակատ է բացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել