Վրաստանում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը կսկսվի մոտ ժամանակներս, եթե բնակչությունը հրաժարվի պատվաստվելուց և դիմակներ չկրի: Այս հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, փոխանցում է EADaily լրատվականը:
«Ոչ ոք հաստատ չգիտի, բայց դա, հավանաբար, տեղի կունենա եվրոպական երկրներին զուգահեռ, եվրոպական որոշ երկրներում այն արդեն սկսվել է, օրինակ՝ Ֆրանսիայում: Գերմանիան շատ զգույշ է, կանցլեր Մերկելը հայտարարություն է արել, նա հանդիպել է նահանգների վարչապետներին և երկարացրել է սահմանափակումները մինչև մարտի 28-ը, քանի որ նրանք սպասում են երրորդ ալիքին: Այս իմաստով, որով մենք նկատի ունենք երրորդ ալիքը, այն արդեն սկսվել է եվրոպական որոշ երկրներում և շուտով կսկսվի Վրաստանում, ցավոք, մոտ ապագայում, եթե մենք հրաժարվենք պատվաստումից և դիմակներ կրելուց»,-ասել է Ցերցվաձեն: