2021 թ. մարտի 19-ին Հայաստանը ներկայացրեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման փաստաթուղթը` դառնալով դրա 89-րդ մասնակից պետությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ կայքից։
Չնայած ՀՀ Սահմանադրությունն արդեն իսկ պաշտպանում է կյանքի իրավունքը և արգելում մահապատիժը, սակայն այս արձանագրությանը միանալով Հայաստանն այս վերացումը անշրջելի է դարձնում:
ԵՄ-ն ողջունում է այս կարևոր որոշումը, որը համահունչ է այս ծայրահեղ անմարդկային և դաժան պատժից հրաժարվելու համաշխարհային միտմանը: