ԻՀԱ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի դիտարկումները և առաջարկությունները ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ

25.02.2021 թվականին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Գտնում ենք, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրները պետք է լուծվեն համակարգային և փաստարկված փոփոխությունների արդյունքում, այն դիտարկելով սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո, և ոչ թե հատվածական և չհիմնավորված փոփոխություններով։ Ավելին, հիշյալ նախագծի անհրաժեշտությունը պատճառաբանված չէ, այն վտանգի տակ է դնում փաստաբանների, դատարանների և ԲԴԽ գործունեության անկախությունն ու արդյունավետությունը հետևյալ հիմնավորմամբ։

Այստեղ կարող եք գտնել Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկություններն ու դիտարկումները հիշյալ նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել