Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Մարտի 11-ին և 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն և հանգիստ է: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:

Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցերի: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել