Կառավարության նիստերին այսուհետ կմասնակցեն նաև մարզպետները

Կառավարության մարտի 11-ի նիստին մասնակցում էին նաև հանրապետության մարզպետները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի:

«Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասաց կառավարության ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել