Տասը ամիս աշխատավարձ չստացած նաիրիտցիներին Հրաչ Թադևոսյանն անվանում է ագրեսիվ

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են վճարել իրենց տասը ամսվա աշխատավարձը: Քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում եկել են այն համաձայնությանը, որ գործարանը կարող է փոխհատուցել միայն երկու ամսվա աշխատավարձ: Առաջին ամսվանը այս ամիս, իսկ հաջորդ ամսվանը մայիս ամսվա ընթացքում: Բայց նա հստակ որևէ օր չնշեց փոխհատուցման համար: Նրա խոսքերով` մնացած ութ ամսվանը կստանան այն ժամանակ, երբ գործարանը կունենա նոր սեփականատեր: Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցների կողմից ընդունվեց սուլոցներով: Նրանք դժգոհ են բանակցության արդյունքներից: Նաիրիտցիները չեն հավատում, որ գոնե երկու ամսվա աշխատավարձը կարող են ստանալ: Նրանք այս պահին պատրաստվում են շարժվել նախագահի նստավայր, չնայած որ արհմիության նախագահն հոդորում է չգնալ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել