Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ փետրվարի 18-ին, դատարանը քննում էր իր երեխային կորցրած ծնողի՝ Սյուզաննա Պատվականյանի դիմումը։ Նիստը նախագահում էր դատավոր Կարեն Ֆերխոյանը։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժինը հրաժարվել է Սյուզաննա Պատվականյանին տրամադրել իր երեխայի՝ Ստելլա Պատվականյանի ծննդյան վկայականի գոյության վերաբերյալ տեղեկանքը։ Պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Պատվականյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանը նշեց, որ գործի կարճման որոշումը անհիմն է և պետք է անվավեր ճանաչվի։
17։50 դատարանը հրապարակեց բողոքի վերաբերյալ որոշումը, որը մերժվեց։