Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ՀՀ ՊՆ նախարար Վաղինակ Հարությունյանի փետրվարի 3-ի հրամանով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Իրավաբան․net-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Նշենք, որ մինչ այս նշված պաշտոնը որ զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը։ Նա պաշտոնից ազատվել է 2020-ի նոյեմբերին՝ իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին, հայտարարեց, որ իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Դեկտեմբերի 14-ին Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է վերկանագնողական արձակուրդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել