Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ 2019 թվականի նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով։