Ռուսաստանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել շուրջ 300 անչափահաս․ РИА Новости

Մոսկվայի կենտրոնում չհամաձայնեցված ցույցի ընթացքում ձերբակալված բոլոր անչափահասները իրենց ծնողների ժամանումից հետո ազատ են արձակվել: Այս մասին РИА Новости-ին ասել է Մոսկվայի երեխաների իրավունքների պաշտպան Օլգա Յարոսլավսկայան:

Երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան էլ հայտնել էր, որ Ռուսաստանի մարզերից շուրջ 300 անչափահաս է բերման ենթարկվել, այդ թվում՝  մոտ 70-ը Մոսկվայում, և մոտ 30-ը ՝ Սանկտ Պետերբուրգում:

«Որքան ես գիտեմ, ոչ ոք բժշկական օգնություն չի խնդրել, անչափահասները վնասվածքներ չունեն», – ասել  է Յարոսլավսկայան:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 23-ին, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր էին անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել