Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։

Дождь հեռուստատեսության տվյալներով՝ նրանք պահանջում են ազատ արձակել Նավալնիին, որը նրանց կարծիքով՝ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։

Իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը և բազմաթիվ քաղաքացիներ։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք և նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

РИА Новости-ի և ТАСС-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Պուշկինի հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են պլաստիկ շշեր ու ձվեր նետել ոստիկանության աշխատակիցների վրա։ ТАСС-ը գրում է երկու ոստիկանների վրա ցուցարարների հարձակման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել