Հայկը տեսել է, որ հրամանատարին խփեցին, մտածել է ողջ է, դիմացն է կանգնել․ դիպուկահարն իրեն է կրակել

Արցախյան պատերազմում զոհված Հայկ Թունյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 8-ին: Մայրը Հայկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին: 

«Որ ճանապարհում էինք բանակ, գրկեցի ու ասացի՝ Հայկ հիշի, որ մեզ Թունյան հերոս պետք չի, հետ կգաս, տուն կգաս»,- ասում է Հայկի հորեղբոր աղջիկը՝ Հասմիկ Թունյանը: 

2-3 օր, չզանգեց, անհանգստացա, ասացի՝ երեխայիս հետ մի բան կատարվում է, Հադրութի շրջանում, որ ֆոսֆորային ռումբերն էին թափել, երեխես հենց էտ մասերն ա եղել»,- պատմում է Հայկի մայրը՝ Լիանա Մեջլումյանը: 

Հայկի քույրը պատմում է, որ Հայկն ու ևս 5 հոգի նահանջ հրամանին չեն ենթարկվել, մնացել են ու պայքարել դիրքի համար, 4 զինվոր և 2 հրամանատար: Երբ հրամանատարին խփել են Հայկը գնացել է և կանգնել է հրամանատարի դիմաց, որ երկրորդ հարվածը չստանա, դիպուկահարը խփել է Հայկի սրտին ու ևս 2 կրակոց եղել է գլխի:

Հայկ Թունյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 6-ին, զոհվել է հոկտեմբերի 31-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել