Հովհաննեսը գոռում էր՝ «չենք տա Շուշին մենք ուրիշին»․ ասել էին` հետ մի գնա, չլսեց, գնաց ու հետ չեկավ

Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Մարուքյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին: 

«Որ խոսում էինք ձայնը տխուր էր, ես զգում էի, բայց ինքն իրեն ձիգ էր պահում, որ մենք չզգայինք, ասում էր՝  հետ եմ գալու, մերս, գալու եմ»,- պատմում է մայրը՝ Լիանա Մեջլումյանը:

«Պատերազմի օրերի, երբ իմացանք, որ Հովհաննեսին տեղափոխել են Շուշի, բոլորով այնքան էինք ուախացել, ասում էինք՝ Շուշին անառիկ ամրոցա է, իր դիրքով էնպիսի տեղում է, որ անվնաս կլինեն, բայց ամսի 5-ին իմացա, որ մարտեր են այնտեղ եղել։ Զանգեցի Հովհաննեսին, հաղթական ձայնով գոռում էր՝ չենք տա Շուշին մենք ուրիշին»,- պատմում է զոհված զինծառայողի հորաքույրը՝ Վարդուհի Մարուքյանը: 

Հովհաննես Մարուքյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 29-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել