Ադրբեջանի նախագահը շարունակում է ամեն օր հայերի նկատմամբ խոր ատելություն պարունակող տեղեկատվություն սփռել և սա հայատյատության քաղաքականության պետական մակարդակի դրսևորում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը երկու ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում, որի առարկան այն է, որ հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի և ավարտվի:
«Սա կարևորագույն քայլ է, որ կառավարությունը սկսել է և սա ողջունելի է: Սրան զուգահեռ՝ կառավարության, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր հանրային քննարկումներում այնպիսի հայտարարություններ են կատանում, որոնք ուղղակի հակասում են կառավարության կողմից սկսած իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու: Մենք էս հարցը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում պետք է բարձրաձայնենք, բայց երբ որ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Նա նաև հավելեց, որ դա թեպետ ԱԺ ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված ասում է՝ նշելով, որ նման սխալներ չկրկնվեն։