Ասում էինք քո տարիքը չի, տեղը չի, բայց հայրենասեր էր շատ, չլսեց, գնաց․ կամավոր Անդրանիկ Գևորգյանը

Արցախյան պատերազմում զոհվել է Անդրանիկ Գևորգյանը: Նա հոկտեմբերի 21-ին կամավոր է մեկնել մասնակցելու պատերազմին: 

«Ես նստեմ 19-20 տարեկանները զոհվե՞ն, ինչի համար ենք ապրում»,-պատմում է կինը՝ Գայանե Գևորգյանը՝ հիշելով ամուսնու խոսքերը:

Ընտանիքի անդամները փորձել են կանգնեցնել նրան, թույլ չտալ մեկնել պատերազմին, բայց ոչ ոքի չի լսել․ «Ասում էինք քո տարիքը չի, տեղը չի, բայց հայրենասեր էր շատ, չլսեց, գնաց»: 

«Առավոտյան ժամը վեցին արթնացավ, ասաց՝ գնում եմ: Միայն թոռանը համբուրեց, ասաց՝ պապին գնում ա, որ ձեզ պաշտպանի, տատիկին լավ կնայես»,- ասաց կինը:

Անդրանիկ Գևորգյանը ծնվել է 1961 թվականին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Հադրութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել