Արգենտինայի վարչապետ Սանտյագո Կաֆիերոն հայտարարել է երկրում պարետային ժամ մտցնելու մասին՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Բոլոր մարզպետների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գիշերը շարժն արգելելվի: Միջոցների ճշգրիտ ցուցակն այժմ վերջնական տեսքի է բերվում, մինչ երեկո այն կորոշվի և կհրապարակվի հաջորդ օրը», – ասել է Կաֆիերոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ վերջին տվյալների ՝ Արգենտինայում հայտնաբերվել է COVID-19-ի 1.66 միլիոն դեպք, այդ թվում ՝ 43 785 մահ: 2020 թվականի դեկտեմբերի վերջին իշխանությունները փակեցին սահմանները հարևան երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար և խստացրեցին մուտքի պահանջները երկրում հիվանդության թվի աճի պատճառով: