Ռուս խաղաղապահները հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Նրանք դիտակետերը զինել են «Անցակետ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքների շուրջօրյա վերահսկողություն իրականացնելու համար։
Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
Ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի շարժի և Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության տեղափոխման անվտանգությունը։