Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստը, որը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ խորհրդի նիստում միաձայն որոշվեց և ՀՀԿ-ի կողմից երաշխավորվեց ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:
Պաշտպանության նախարարի պաշտոնում երաշխավորվեց Սեյրան Օհանյանի, իսկ ԱԳ նախարարի պաշտոնում Էդուարդ Նալբանդյանի թեկնածությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net