– Երևան քաղաքում մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել և ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի՝ Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից։
Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը։
Նոտարական պալատի նախագահ
Մամիկոն Ասլանյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net