Մեկ օրվա ընթացքում 306 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, ռուս խաղաղապահներն ապահովել են տեղաշարժի անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 306 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում՝ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: Ավելի քան 42 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: