Գերիների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է․ Մարիա Զախարովա

Հայկական և ադրբեջանական կողմերի ռազմագերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», – ասել է նա:

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հայտարարությունները, որոնք արվել են ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից, պետք է ուղղված լինեն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և հակամարտության լիարժեք կարգավորմանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայտարարություն պետք է ճշգրտորեն կշռել այն տեսանկյունից, թե դա ինչ օգուտ կամ վնաս կարող է բերել: Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ կատարվել է ամենակարևոր և դժվարին աշխատանքը:

Նա շեշտել է, որ Մոսկվան երկխոսություն է վարում ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ՝ գոյություն ունեցող բոլոր ուղիներով: «Ուստի, ինձ թվում է, որ կողմերի միջև ծագող բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այս ճանապարհով ՝ ելնելով իմ սկզբի ասածից և դրա համար գոյություն ունեցող ուղիներից», – եզրափակել է Զախարովան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել