Մենք ձախողում չենք ունեցել, մինչև վերջին օրը կանգնած ենք եղել․ պայմանագրային զինծառայող

Պայմանագրային զինծառայող Արթուր Համբարձումյանը սեպտեմբերի 27-ից մասնակցել է արցախյան պատերազմին։ Նա գումարտակի հրամանատարից է լսել պատերազմի լուրը։ Կռվել է Քարվաճառի շրջանում։ Զինծառայողը նշում է, թե ինչ խնդիրներ են եղել։

«Հիմնականում եղել է օդային պաշտպանության խնդիրը, որը չի եղել, դա է եղել մեր հիմնական խնդիրը»,- ասում է Արթուրը։

Նա ասում է, որ պատրաստ են նոր մարտերի, որովհետև չեն կարող հողն ու ջուրը թողնել թշնամուն, պետք է վերադարձնեն։

Արթուրն ասում է, որ հայ զինվորը չի պարտվել, հայ զինվորը մինչև վերջ կռվել է հանուն հայրենիքի։

«Մեր միակ ձախողումը եղել է այն, որ հողերը հանձնել են առանց մեր կարծիքը հաշվի առնելու, առանց զինվորի կարծիքը հաշվի առնելու»,- պատմում է Արթուրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել