ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում խաղաղապահ առաքելության տարածքում տիրող իրավիճակի նորացված քարտեզ:
Այն տարածքը, որի վրա երեկ Ադրբեջանը հարձակման էր անցել (Հին Թաղեր), խաղաղապահների վերահսկողության տակ է, նշվում է քարտեզում։
Նոր քարտեզում որպես պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև այստեղ խաղաղապահների դիտարկման կետի առկայության մասին նշում չկա: