Ի՞նչ դրամական միջոցներ ունի պաշտոնաթող նախարար Ֆելիքս Ցոլակյանը

ՀՀ նախագահի նոյեմբերի 20-ի հրամանագրի համաձայն Ֆելիքս Ցոլակյանն ազատվեց պաշտոնից։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները։

Ցոլակյանը 2007-2013թթ.-ին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։

2011 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 9 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են շուրջ 6,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և գույքն օտարելուց։

2012 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 13,7 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 4,7 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2013 թ-ին Ֆելիքս Ցոլակյանը ստանձնել է Շիրակի մարզպետի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 13,7 միլիոն դրամ, եկամուտները՝ 10,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձերից։

Շիրակի մարզպետի պաշտոնում, 2013 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն Ցոլակյանի դրամական միջոցները հասել են 14,8 միլիոն դրամի, եկամուտները կազմել են շուրջ 5,2 միլիոն դրամ, որից 2․2-ը՝ կենսաթոշակից, մնացյալը՝ աշխատավարձերից։

2014 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 16,8 միլիոն դրամ, եկամուտները՝ 7,6 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և կենսաթոշակից։

2015 թ-ին Ֆելիքս Ցոլակյանի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 14,8 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են՝ 9,4 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից և կենսաթոշակից։

Շիրակի մարզպետի պաշտոնը դադարեցնելիս ներկայացրած նրա հայտարարագրում դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները կազմել են 2,5 միլիոն դրամ։

2016 թ-ին Ցոլակյանը ստանձնել է  ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է դրամական միջոցները՝ 14,8 միլիոն դրամ և եկամուտները՝ 3,5 միլիոն դրամ։

Տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 14 միլիոն դրամի։ Եկամուտները կազմել են 9,3 միլիոն դրամ՝ ստացվել աշխատավարձերից ու կենսաթոշակից։

Այս պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա եկամուտները կազմել են 4,4 միլիոն դրամ, եկամուտներն անփոփոխ՝ 14․8 միլիոն դրամ։

2017 թվականի ապրիլի 2-ին, երբ Ֆելիքս Ցոլակյանը Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց Հանրապետական կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 14 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 4,4 միլիոն դրամ․ ստացված աշխատավարձից և կենսաթոշակից։ Տարեկան հայտարարագրում արդեն եկամուտներն ավելացել են՝ կազմելով 6․2 միլիոն դրամ։

2018 թ-ի հոկտեմբերին Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:

ՊաշՏոը ստանձնելիս նրա դրամական միջոցները կազմել են 13 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 9,2 միլիոն դրամ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 20-ի հրամանագրի համաձայն Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ Պաշտոնը դադարեցնելիս ներկայացրած հայտարարագրի համաձայն, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 21 միլիոն դրամ, եկամուտները՝ 17,8 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից և կենսաթոշակից։

Ֆելիքս Ցոլակյանի կնոջ՝ Զինաիդա Բարսեղյանի 2011 թվականի հայտարարագրում նշվում է մեկ անշարժ գույքի մասին։

2011-016 թվականների հայտարարագրերի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 6,6 միլիոն դրամ, 2017 թ-ին և 2018-ին՝ 6 միլիոն դրամ։

Նրա կնոջ 2019 թվականի տարեկա հայտարարագրում նշվում է համատեղ սեփականությամբ ունեցած անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,9 միլիոն դրամ, բացի այդ ստացել է կենսաթոշակ 281 հազար դրամի չափով։

Իսկ 2020 թվականին, երբ Ֆելիքս Ցոլակյանն ազատվեց պաշտոնից՝ կինը հայտարարագրել է 4,7 միլիոն դրամ կանխիկ գումարն ու 336 հազար դրամ կենսաթոշակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել