Ադրբեջանի քաղաքացիների արձագանքը. շատերի մահացած հարազատների անունները բացակայում են ցուցակից

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 45-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը: Ցուցակը պարունակում է լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և նահատակների ծննդյան ամսաթվերի մասին տեղեկություն:

«Ազատ Ադրբեջան» կայքը գրել է․ «Մենք բազմիցս հայտնել ենք մեր անվստահության մասին հրապարակված զոհված զինծառայողների թվի նկատմամբ, բայց մեր կասկածները հաստատվեցին, երբ ցուցակի հրապարակումից հետո ադրբեջանական սոցցանցերի օգտատերերը սկսեցին դժգոհել, որ իրենց մահացած հարազատների անունները բացակայում են ցուցակից: Մեր խմբագիրների հետ կապվեցին նաև մեր ընթերցողները, ովքեր ասացին, որ իրենց մահացած հարազատների անունները ՊՆ ցուցակում չեն: Նրանց խնդրանքը և կոչը մեր ղեկավարությանը այն է, որ նրանք հրապարակային հայտարարեն զոհերի իրական թիվը և թույլ տան հասարակությանը ճանաչել իրենց հերոսներին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է 2783 զինծառայողի մահվան մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել