Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորի դին․ ТАСС

Հայաստանի տարածքում ՌԴ պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների։ Մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից դուրս, կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը, իրավապահ մարմինների հետ համատեղ, հետաքննում է պայմանագրային զինծառայողի մահը: Զինծառայողի մարմինը գտել է ծառայակիցը՝ զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում: Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չկան»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ այս պահին միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել