Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարաել Քարվաճառի հանձնումից՝ գրելով․
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Քարվաճառի շրջանի փոխանցման ընթացքում՝ կատարելով եռակողմ պայմանագրի պայմանները, ապահովեցին խաղաղ բնակչության անվտանգությունն ու տարածաշրջանի կազմակերպված փոխանցումը:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 00:00-ից, համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո սկսվեց Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի փոխանցումը ադրբեջանական կողմին»։