Հասարակությունը չպետք է անընդհատ ստանա հաղթական հայտարարություններ և մեկ րոպեի ընթացքում անսպասելի պարտության փաստի առաջ կանգնի. Սամվել Մարտիրոսյան

Մենք ինչպես ռազմական, այնպես տեղեկատվական լայնածավալ պատերազմի պատրաստ չէինք։ Այս կարծիքին է Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ու եթե ոչ Ադրբեջանը, ապա Թուրքիան նման փորձ ունի։ Այս շրջանում մեր կողմից արված դրական քայլը միջազգային մամուլի ներգրավվում էր հակամարտության գոտի, դա էլ կարճաժամկետ ազդեցություն ունեցավ»,-նշել է նա։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշել է, որ տեղեկատվական պատերազմում հայկական կողմի համար կարևոր էր Արցախի ճանաչման գործընթացի մեկնարկը դնելու առումով, սակայն այս դեպքում էլ էական արդյունքներ չգրանցվեցին։

Բացի այդ, եթե պատերազմից առաջ հասարակության կողմից կար վստահություն բանակից տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ, ապա այդ վստահությունը այլևս չկա։ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ մարդիկ չպետք է անընդհատ ստանային հաղթական հայտարարություններ և մեկ րոպեի ընթացքում անսպասելի պարտության փաստի առաջ կանգնեին։ Բացի այդ, պաշտոնական տեղեկատվությունը սինխրոնիզացված չէր։

Մանրամասերը՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել