Պուտինը և Ալիևը քննարկել են Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին հարցը` համաձայն համատեղ հայտարարության կետերի

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 24-ին, քննարկել են ռազմական գործողությունների ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների ղեկավարության միջեւ ադրբեջանական կողմի հետ կապերի հաստատումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության կետերի իրագործման հետ կապված հարցեր, գոհունակություն է արտահայտվել հրադադարի կայուն ռեժիմի, Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ղեկավարության միջև սերտ կապերի հաստատման վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ ադրբեջանական եւ հայ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցեր: Բացի այդ, տեքստում ասվում է, որ նրանք անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցմանը և տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը` համաձայն համատեղ հայտարարության կետերի:

«Նրանք համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պուտինը, Ալիևը և Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Պայմանագրերի համաձայն, ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առնում իրենց գրաված դիրքերում, իսկ տարածաշրջանում տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել