Նուբար Աֆեյանի ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն 94․5% է

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի միջանկյալ արդյունքները 94.5 տոկոս արդյունավետություն են ցույց տվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ընկերությունն այսօր հայտարարել է, որ COVID-19-ի դեմ mRNA-1273 հնարավոր պատվաստանյութի ուսումնասիրման երրորդ փուլում մոնիթորինգի անկախ խումբը տեղեկացրել է Moderna-ին, որ փորձարկումները համապատասխանում են վիճակագրական չափանիշներին, որոնք սահմանված են արդյունավետության ուսումնասիրության արձանագրություններում, և պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 94․5%»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, փորձարկումներին ԱՄՆ-ում մասնակցել է ավելի քան 30 000 մարդ: Առաջին միջանկյալ վերլուծության հիմքում ընկած ենն վարակման 95 դեպքի տվյալներ, որոնցից 90-ը դիտարկվել են պլացեբո ստացող խմբում, և միայն 5 դեպք է ուսումնասիրվել mRNA-1273 պատվաստանյութը ստացած խմբում:

Հիշեցնենք, որ Moderna ընկերությունը մայիսի 18-ին հայտարարել էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի դրական ավարտի մասին: Հուլիսի 27-ին ընկերությունն սկսել էր պատվաստանյութի փորձարկման նոր փուլը, որին մասնակցում է մոտ 30 հազար կամավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել