ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ ամբողջությամբ․ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևը, ՀՀ վարչապետ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահը հայտարարություն են ստորագրել, որով հայտարարում են ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով 00:00-ից (Երևանի ժամանակով 01։00):
Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի սահմանապահների կողմից։
Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք ձևով լուծման համար՝ արդար հիմքերով՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»: