Թուրքիան սիրիացի վարձկանների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան․ Մարդու իրավունքների սիրիական կենտրոն

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) վստահելի աղբյուրները հաստատել են, որ 230 սիրիացի գրոհայիններից կազմված նոր խումբ է հասել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Միևնույն ժամանակ նշվում է, որ առնվազն 22 գրոհայիններ փախել են դաժան մարտերից և վերադարձել Սիրիա:

Վարձկանների նոր խմբի ժամանմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի շարքում կռվող սիրիացիների թիվը հասել է 2580-ի, որոնցից 342-ը հրաժարվել են իրենց վարձավճարից և վերադարձել Սիրիա: Բացի այդ, կենտրոնի տվյալներով՝ վերջին մի քանի ժամում տեղի ունեցած մարտերի ընթացքում 9 սիրիացի է սպանվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը թրքամետ գրոհայինների շրջանում հասցնելով 240-ի: Նրանցից 183-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մինչդեռ մյուսներինը շարունակում են մնալ Ադրբեջանում: Բացի այդ, նշվում է, որ հայկական ուժերն առնվազն երեք սիրիացի վարձկանի են գերեվարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել