Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման

ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս կարծիքն է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիրում իր համախոհների հետ խոսելու ընթացքում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան ԶԼՄ-ներով։:

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը աշխատում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:

«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես եմ ասում՝ հեշտությամբ: Հեշտ է, երբ գիտես, թե ինչ պետք է անես», – ասել է ԱՄՆ առաջնորդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել