Ոչինչ չի ստիպի մեզ երբևէ հանձնվել. Էմանուել Մակրոնը՝ անջատողականության դեմ պայքարի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ոչինչ չի ստիպի մեզ երբևէ հանձնվել:

Ազատություն, մենք գնահատում ենք այն, հավասարությունը՝ երաշխավորում, եղբայրությունը՝ ապրում ինտենսիվորեն:

Մեր պատմությունը պայքար է բռնատիրության և ֆանատիզմի դեմ:

Մենք շարունակելու ենք:

Մենք հարգում ենք հոգու բոլոր տարբերությունները աշխարհում:

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք շարունակելու ենք:

Մենք միշտ կանգնելու ենք մարդկային արժանապատվության և մարդկային արժեքների կողքին»:

Ավելի վաղ Մակրոնը ելույթ է ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Երկրի ղեկավարը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ. Այն ուղղված կլինի հանրապետական ​​արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաներին ուսուցանելուն: Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը երկրում կկառուցի «լուսավոր իսլամ»: Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է «իսլամը <…> ազատել արտաքին ազդեցությունից և ուժեղացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի մետրոյի կայարաններից մեկում «Ալլահին աքբար» ճիչով դանակով զինված մի երիտասարդ հարձակվել է ուսուցչի վրա ու կտրել նրա գլուխը։

Հարձակվողը սպանվել է ոստիկանության կողմից։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նա Մոսկվայում ծնված 18-ամյա չեչեն Աբդուլլահ Ա․-ն է, որը, Ֆրանսիայում ՌԴ դեսպանության տվյալներով, ընտանիքի հետ միասին 2008 թվականին հեռացել է Ռուսաստանից և Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս սպանությունն իսլամիստական ահաբեկչություն է կոչել։

Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հենց դա էլ հարուցել է 18-ամյա երիտասարդի «բարկությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել