Պուտինը հայտնել է, որ գրեթե հինգ հազար մարդ է զոհվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ․ խոսքը 2 կողմերի կորուստների մասին է

Ղարաբաղում հակամարտության նոր շրջանի սկզբից ի վեր զոհերի թիվը, ընդհանուր առմամբ, երկու կողմերի համար էլ մոտենում է 5000-ի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկման ակումբում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ տարիների ընթացքում Ռուսաստանը տարբեր ճգնաժամերի լուծման տարբերակներ է առաջարկել՝ իրավիճակը կայունացնելու համար՝ երկար պատմական հեռանկարով:

«Թվում էր, թե մի փոքր էր, և մենք լուծում կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտություն իր վատագույն դրսևորմամբ», – ասել է Պուտինը:
Նրա խոսքով ՝ ողբերգությունը մարդկանց մահվան մեջ է:

«Երկու կողմերից էլ կան շատ զոհեր: Զոհվածների ընդհանուր թիվն արդեն մոտենում է 5000-ի», – ավելացրել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել