Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի նկատմամբ։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լրագրողը մեղադրվում է այն բանի համար, որ նա Լեռնային Ղարաբաղ մուտք է գործել Հայաստանից, ինչն Ադրբեջանն իր տարածքն է համարում։ Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանին տեղյակ պահելու, պաշտոնական Բաքվի կողմից ճանաչվում են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) և հայտնվում «սև ցուցակում»։ Ադրբեջանում նրանց սպառնում է քրեական հետապնդում։
Պեգովի նկատմամբ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հանրային կոչերի», «Պետության դեմ ուղղված հանրային կոչերի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածների հատկանիշներով: