Նուրսուլթան Նազարբաևի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Meduza-ն։

Նրա մամուլի ծառայությունից հայտնում են, որ «անհանգստանալու պատճառ չկա»: Նազարբաևն այժմ ինքնամեկուսացման մեջ է և շարունակում է հեռավար աշխատել:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ղազախստանում գրանցվել է COVID-19- ի գրեթե 15,9 հազար դեպք: Բուժվել է մոտ 10 հազար մարդ, ևս 97 մարդ մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել