Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ գիտական առաջընթաց է գրանցվել COVID-19- ի բուժման գործընթացում։
Այսպես է նա որակել Մեծ Բրիտանիայի ստերոիդ դեքսամետազոնի կլինիկական փորձարկումների արդյունքները՝ կորոնավիրուսային վարակի բուժման համատեքստում․ «Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել մահացության նվազում COVID-19 վարակված այն հիվանդների շրջանում, ովքեր թթվածնային բուժման կամ մեխանիկական օդափոխության կարիք ունեն», – ասաց Հեբրեյեսուսը՝ անվանելով գիտական աշխատանքի արդյունքները «լավ նորություն»:
Հունիսի 17-ից Մեծ Բրիտանիայում կիրառվում է Դեքսամետազոն դեղորայքը՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների բուժման համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դեղորայքը 1/3-ով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների մահացության ռիսկը, իսկ թթվածնային սարքին միացվածներին՝ 1/5-ով:
Հետազոտողների հավաստմամբ՝ եթե Մեծ Բրիտանիայում դեղամիջոցն օգտագործվեր համավարակի սկզբից, ապա հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել։