ԱՀԿ ղեկավարը «գիտական ​​առաջընթացի» մասին է հայտնել` COVID-19-ի դեմ պայքարում

«Գիտական ​​առաջընթաց է գրանցվել COVID-19- ի բուժման գործընթացում», – այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպես է նա որակել Մեծ Բրիտանիայի ստերոիդ դեքսամետազոնի կլինիկական փորձարկումների արդյունքները՝ կորոնավիրուսային վարակի բուժման համատեքստում․ «Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել մահացության նվազում COVID-19 վարակված այն հիվանդների շրջանում, ովքեր թթվածնային բուժման կամ մեխանիկական օդափոխության կարիք ունեն», – ասաց Հեբրեյեսուսը՝ անվանելով գիտական ​​աշխատանքի արդյունքները «լավ նորություն»:

ԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ Լոնդոնը կազմակերպությանը տրամադրել է փորձարկումների նախնական արդյունքները: ԱՀԿ-ն հավելել է, որ իրենք «անհամբերությամբ» սպասում են տեղեկատվության ամբողջական վերլուծությանը:

Հետազոտության արդյունքները

Օքսֆորդում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը իջեցնում է մահվան ռիսկը COVID-19-ով այն վարակվածների մոտ։

Փորձարկման ժամանակ  2104 հիվանդներ 10 օրվա ընթացքում վեց միլիգրամ դեղ են ընդունել:

Բրիտանիայում դեղորայքը արժե ընդամենը հինգ ֆունտ: Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է դեղամիջոցի ընդունումը՝ կորոնավիրուսի բուժման ժամանակ: Դեղամիջոցն ինքնին հայտնի է ավելի քան 60 տարի և օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց:

Ուսումնասիրությունը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Ըստ նրա, գիտական ​​աշխատանքի արդյունքները ճանաչվել են «ամենամեծ առաջխաղացումը մինչ այժմ» COVID-19- ի դեմ պայքարում:

Ըստ գնահատականների, եթե այս գիտական առաջընթացը ավելի շուտ կատարվեր, Անգլիայում կարող էր փրկվել մոտ հինգ հազար մարդու կյանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել