Մանկապարտեզներում նոր ընդունելություներն անորոշ ժամկետով դադարեցված են․ Տիգրան Վիրաբյան

Մանկապարտեզներում այս պահին անորոշ ժամկետով դադարեցված է երեխաների նոր ընդունելությունը։ Այս մասին՝ ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Երբ ունենանք համապատասխան հրահանգ կամ որոշում՝ վերսկսելու մանկապարտեզներում նոր ընդունելությունը՝ կտեղեկացնենք։ Այժմ մենք մանկապարտեզներում, այս ճգնաժամային փուլում, իրականացնում ենք աշխատանքները սահմանափակ քանակությամբ երեխաների համար և սա պիտի ուղղակի դիտարկել այդ տեսանկյունից»,-ասաց քաղաքապետի տեղակալը։

Արտակարգ դրությամբ պայմանավորված, տևական ժամանակ անց՝ պարետի որոշմամբ, մայիսի 20-ից մանկապարտեզները վերաբացվում են։ Մանկապարտեզում խմբերը պետք է լինեն 8-10 հոգանոց, պետք է հաճախեն այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են կամ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել