Ozon-ը սկսել է վաճառել COVID-19 թեստեր Մոսկվայի բնակիչների համար: Այս մասին հայտնում է Meduza-ն։
Խանութն առաջարկում է երեք տեսակի թեստեր` էքսպրես թեստ «Մեդսի» կլինիկայում ՝ 2,4 հազար ռուբլի արժողությամբ։ Տնային պայմաններում ստուգում կարելի է անցկացնել միայն քաղաքի կենտրոնում՝ 4.9 հազար ռուբլիով, իսկ կենտրոնից 30 կմ-ի սահմաններում` 5.7 հազար ռուբլիով:
Առանց զեղչերի, թեստերի արժեքը համապատասխանաբար 4,9 հազար, 7,2 հազար և 8,2 հազար ռուբլի է: