Նյու Յորք նահանգը կորոնավիրուսի պատճառով թույլ է տալիս ամուսնանալ տեսակապով

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով թույլ կտան ամուսնանալ տեսակապով: Այդ մասին հայտնում է New York Daily News-ը՝ հղում անելով նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին: Տեղական ինքնակառավարման մարմինները կստորագրեն հրամանագիր, որը սիրահարներին թույլ կտա հեռակա կարգով ամուսնության վկայական ստանալ, իսկ գրասենյակային ծառայողները կարող են ամուսնական արարողությունն անցկացնել տեսակապով։

Միևնույն ժամանակ Կուոմոն նշել է, որ նահանգում կորոնավիրուսային վարակի տարածումից առաջ ամուսնալուծությունների թիվն աճել էր, իսկ ամուսնությունների թիվը՝ նվազել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել