Ապրիլի 17-21-ը Վրաստանում կարգելվի մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը, Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

«Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Նշեմ նաև, որ մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները», -ասել է Չիքովանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել