Կորոնավիրուսից Մոսկվայում 39-ամյա տղամարդ է մահացել

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երկկողմանի թոքաբորբով և կորոնավիրուսով դրական թեստով 39-ամյա մի տղամարդ, հայտնում է Дождь-ը։

Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 20-ի:

Ներկայումս Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի վարակվածության 2475 դեպք, 140 մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել